14:45 | 26.10.18 | Նորություններ | 8115

Երեւանը ՏՏ կարիերա վարելու լավագույն քաղաքներից է

Երեւանը ՏՏ ոլորտում կարիերա վարելու լավագույն քաղաքների ցանկում 4-րդն է:

Այս մասին գրել է բրիտանական Enterprise Times պարբերականը:

Enterprise Times-ը Երեւանն անվանել է «Սիլիկոնյան լեռներ» եւ ընդգծել, որ մինչեւ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների կարիքը կեռապատկվի՝ հասնելով 30 հազ.:

«Սա պայմանավորված է ՏՏ ոլորտում նորարարությունների անընդհատ աճով: Ոլորտ, որն աճում է տարեկան 20%-ով եւ աճի դանդաղելու որեւէ նշան ցույց չի տալիս: Եթե նախկինում չեք դիտարկել այս երկիր տեղափոխվելու հնարավորությունը, ապա արժե մտածել այդ մասին: Կեցությունն էժան է, հանցագործության մակարդակը՝ ցածր, իսկ մշակույթը՝ հարուստ»,- գրել է Enterprise Times-ը:

ՏՏ ոլորտում կարիերա վարելու համար լավագույն քաղաքների ցանկի առաջին տեղում Սան Ֆրանցիսկոն է, որին հաջորդում են Նյու Յորքը եւ Օսթինը: Լավագույն տասնյակում են Սինգապուրը, Մելբուռնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանդալորը եւ Տորոնտոն: