12:05 | 02.10.18 | Նորություններ | 15301

Ռոբոտ Սոֆյան կժամանի Հայաստան

Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան այս ամիս կժամանի Հայաստան, այսօր հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես ֆորումին:

Նա առաջին ռոբոտն է, որ ստացել է քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին Սոֆյային շնորհվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն:

Երեւանյան բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում է հիմնել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ՏՏ նախարարների ցանց:

Երեւան կժամանեն մի շարք խոշոր գործարարներ, ինչպես նաեւ ինտերնետի հիմնադիրներից Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը, որը 2016թ. արժանացել էր ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակին: