14:54 | 19.09.18 | Նորություններ | 11921

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է նոր առաջարկ առցանց բաժանորդագրություն ձեւակերպողների համար

«Ռոստելեկոմ» Հայաստանը նոր ձեւաչափով է հանդես գալիս իր բաժանորդների համար՝ հնարավորություն ընձեռելով բաժանորդագրությունը ձեւակերպել նաեւ առցանց պարզեցված տարբերակով։

Բացի այդ, առաջին մեկ ամիսը անվճար ծառայություններ կստանան բոլոր նրանք, ովքեր 17.09.2018թ․ մինչեւ 30․09․2018թ-ը ներառյալ «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքի միջոցով բաժանորդագրության հայտ կներկայացնեն ընկերության լայնաշերտ ինտերնետ ծառայության կամ ինտերնետը որպես բաղադրիչ պարունակող փաթեթներից որեւէ մեկին (Տրիո, Դուո, Ռինտերնետ)՝ առնվազն մեկ տարի ժամկետով միանալու համար։

Օնլայն տարբերակով բաժանորդագրվելու համար հարկավոր է մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի «Միանալ օնլայն» բաժին, քարտեզի օգնությամբ ստուգել հասանելիությունը, ապա ընտրել եւ բաժանորդագրվել նախընտրելի սակագնային փաթեթին։

Առաջարկի մանրամասներին յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ կայքի «Օնլայն բաժանորդագրություն» բաժնում։