11:06 | 18.09.18 | Նորություններ | 2958

Mentor Graphics-ի ներկայացուցիչը դասախոսությամբ հանդես կգա Երեւանում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17։30-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Mentor Graphics ընկերության Tanner Products-ի տնօրեն Գրեգ Լեբսաքի դասախոսությունը:

«Իրերի համացանցն ու դրա ազդեցությունը սպորտի վրա» թեմայով դասախոսությունն անվճար է եւ բաց հանրության համար։

«Իրերի համացանցը (IoT) մեծ ազդեցություն է ունեցել մի շարք բիզնես ոլորտների վրա, ինչպես արդյունաբերական IoT-ը, խելացի քաղաքները, խելացի տները եւ բժշկական խելացի սարքավորումները։ Սակայն IoT-ը ազդում է նաեւ սպորտի աշխարհի վրա․ այն այլեւս ոչ միայն ակտիվության մոնիտորինգ է ապահովում, այլեւ փոխում է սպորտով զբաղվելու ու դրան հետեւելու ձեւաչափերը»,- նշված է միջոցառման նկարագրությունում:

Հիշեցնենք, որ Mentor Graphics կորպորացիան էլեկտրոնիկայի եւ ծրագրային ապահովման լուծումներ տրամադրող աշխարհի առաջատարներից է: 2008թ.-ից ընկերությունը ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում: