14:22 | 09.08.18 | Նորություններ | 4811

Opera-ի վեբ տարբերակը կրիպտո դրամապանակ կունենա

Opera բրաուզերի վեբ տարբերակում մոտ ապագայում կրիպտո դրամապանակ կներդրվի:

Այն QR կոդի միջոցով կարող է միանգամից սինխրոնացվել կրիպտո դրամապանակի Android տարբերակին, իսկ գործարքի հաստատման համար կօգտագործվի մատնահետքերի սքաներ: 



Այս քայլով Opera-ն դառնում է կրիպտո դրամապանակ ներդրող առաջին խոշոր վեբ բրաուզերը:

«Մեր հաջորդ քայլն է կրիպտո ինտեգրացիան մեյնսթրիմ դարձնելը: Կարծում ենք, որ բլոկչեյն տեխնոլոգիաները կարող են փոփոխության ենթարկել վեբի ապագան եւ ակնկալում ենք, որ դրանք կարեւոր դեր կխաղան առաջիկա տարիներին»,- նշել է Opera-ի ներկայացուցիչ Կրիստիան Կոլոնդրան: