12:09 | 03.08.18 | Նորություններ | 10384

Գործարկվել է Chessify հավելվածի iOS տարբերակը

Fimetech ընկերության կողմից շախմատ խաղալու, սովորելու եւ վերլուծելու նպատակով ստեղծված Chessify հավելվածն արդեն հասանելի է App Store-ում:

Անվճար հավելվածը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա, տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը:


Հավելվածն աշխատում է անգամ ամենաթույլ ինտերնետի դեպքում:



Նշենք, որ Chessify-ը 2017թ. Seedstars-ի երեւանյան հաղթողն է: Հավելվածը 2016թ. օգոստոսից հասանելի է նաեւ Google Play-ում: