ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:
Արամայիս Գրիգորյանը տվյալների եւ վերլուծության ոլորտի մասնագետ է, եղել է ավագ վերլուծական համակարգերի ինժեներ Գերմանիայում Enpal ընկերությունում։ Նախկինում զբաղեցրել է վերլուծական համակարգերի ինժեների եւ տվյալների վերլուծաբանի պաշտոններ Alpas AI-ում եւ SoloLearn-ում, իսկ կարիերան սկսել է բիզնես վերլուծության ոլորտում՝ VTB-ում եւ DISQO-ում։ Աշխատել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ եւ Թումոյում՝ որպես դասընթացավար ու բովանդակության մշակող։