17:32 | 02.10.26 | Նորություններ | 75
Plug and Play Armenia-ի ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) մասնակցության համար ստացվել է 157 հայտ։
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ զարգացնելու արտադրանքը, ամրապնդելու բիզնես մոդելը, պատրաստվելու շուկա դուրս գալուն եւ բարձրացնելու ներդրումային գրավչությունը։
Ծրագրի չորրորդ խմբի համար 157 դիմորդից ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն։ Մասնակիցները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան աշխատելու միջազգային փորձառու մենտորների հետ, ստանալու անհատական խորհրդատվություն եւ գործնական գիտելիքներ, ինչպես նաեւ պատրաստվելու զարգացման հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Ծրագիրը կիրականացվի առկա ձեւաչափով՝ շաբաթական երեք օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի։ Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։
Հայտերի մեծ թիվը փաստում է Հայաստանի ստարտափների եւ նորարարական թիմերի շրջանում ծրագրի նկատմամբ ձեւավորված մեծ հետաքրքրության մասին՝ ընդգծելով միջազգային փորձի եւ շուկա դուրս գալու հնարավորությունների նկատմամբ առկա պահանջարկը։