12:03 | 02.10.26 | Նորություններ | 139
Հայկական Renderforest-ը հայտարարել է իր հարթակի վերագործարկման մասին՝ այն վերածելով արհեստական բանականությամբ մեդիա կոնտենտ ստեղծելու հարթակի։
Ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը ներկայացրել է նոր սեփական AI մոդելը, որը հնարավորություն է տալիս տեքստերից, ռեֆերենս նկարներից եւ նույնիսկ տեսանյութերից ստեղծել բարձրորակ վիդեոներ։
«Այս որակական չափանիշներին հասնելու համար մենք ավելի քան կես տարի ջանք չէինք խնայում ու պայքարում էինք AI շուկայի գերմրցակցային պայմաններում, արդյունքում հնարավոր եղավ տեքստերից, ռեֆերենս նկարներից ու նույնիսկ վիդեոներից ստանալ այսպիսի տեսանյութեր։
Պլատֆորմը ամբողջովին փոխվել է՝ նոր վերաթողարկված որպես ԱԲ մեդիա հարթակ՝ նկարներ, տեքստեր եւ վիդեոներ ստեղծելու համար։
Մենք ԱՄՆ կառավարության կողմից ստացել ենք Nvidia GPU-ներ արտահանելու թույլտվություն եւ մոտ ժամանակներս հայաստան կժամանեն մեր կարեւորագույն կոմպոնենտները եւ ողջ Ռենդերֆորեսթի վիդեոների պրոցեսինգը աստիճանաբար կիրականացվի Հայաստանից։
Այս պահին մեզ են միանում օրական 25.000 նոր օգտատեր, ամսական ակտիվ օգտատերերի քանակը մոտ է 3 միլիոնին, իսկ ընդհանուր Ռենդերֆորեսթը ունի 40 միլիոն օգտատեր։ Ամսական ստեղծվում է գրեթե մեկ միլիոն տեսանյութ, որոնց արդեն 60%-ից ավելին AI-ի շնորհիվ»,- նշել է Նարեկ Սաֆարյանը։