Էրեբունի 20/52 հասցեում նորացված ձեւաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնը։ 

Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ եւ արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։ 

Կենտրոնում հասանելի են Ucom-ի բոլոր ծառայությունները եւ տեխնոլոգիական լուծումները՝  շարժական եւ ֆիքսված կապ, հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ, սմարթֆոններ եւ այլ խելացի սարքեր։ Այցելուները կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայություններ եւ ծանոթանալ ընկերության ընթացիկ առաջարկներին։

«Մեր սպասարկման կենտրոնները Ucom-ի եւ բաժանորդների ամենօրյա շփման կարեւոր կետերից են, եւ մեզ համար էական է, որ այդ շփումը լինի հնարավորինս պարզ, հարմարավետ եւ որակյալ։ Էրեբունու նորացված կենտրոնում ստեղծել ենք միջավայր, որտեղ հաճախորդները կարող են մեկ վայրում ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունն ու օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Վերաբացման առթիվ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ, Էրեբունի 20/52 հասցեի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ 

Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից 7-ը, ցանկացած սմարթֆոն գնող հաճախորդ կստանա Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Էրեբունու նորացված սրահը Ucom-ի  վաճառքի եւ սպասարկման 73 կենտրոնների ցանցի մաս է։ Ընկերությունը շարունակում է արդիականացնել կենտրոնները՝ նպատակ ունենալով բաժանորդների համար ապահովել հարմարավետ միջավայր, ծառայությունների հասանելիություն եւ որակյալ սպասարկում։