NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը Լոս Անջելեսում կայացած «All-In» կոնֆերանսի ժամանակ պատասխանել է նախագահ Թրամփի հեռախոսազանգին ուղիղ եթերում եւ զրուցել AI-ի մասին։ 

Բարձրախոսով Թրամփը խոսել է արհեստական բանականության անվտանգության վերաբերյալ հարցերի մասին եւ դրա հետ կապված աճող վախերի, ինչը Թրամփն անվանել է «խաբեություն»։ Նա պնդել է, որ արհեստական բանականության խուճապի իրական հաղթողները Չինաստանն ու «քաղաքական գործիչներն» են, եւ այս տեխնոլոգիան չափազանց մեծ է դանդաղեցնելու համար։


Հուանգը եւ «All-In»-ի հաղորդավարները քննարկել են Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեիի արհեստական բանականության մոդելերի կատարելագործման տեմպերը դանդաղեցնելու կոչը։ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը եւ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հրապարակայնորեն հայտնել են, որ համաձայն են Ամոդեիի հետ, մինչդեռ Հուանգի տեսակետը տարբերվում է նրանցից։