17:42 | 09.07.18 | Նորություններ | 14569
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում hուլիսի 8-ին կայացել է 15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը:
Փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունն» էր, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման ֆիլմը Թերի Գիլյամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:
Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արոնոֆսկին եւ «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:
«Տասներեք տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին` որպես կինոարվեստի միջազգային ասպարեզում իր ուրույն տեղն ունեցող միջոցառման: Փառատոնի միջոցով աշխարհը ճանաչում է հայերի ստեղծագործականությունն ու կամքը` հասնելու նոր բարձունքների կինոարվեստի ոլորտում: Նաեւ արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարեւոր հարթակ: «Ոսկե ծիրան»-ը խթանում է ազգային կինոյի զարգացումը: Ուրույն դիմագիծ ունեցող մեր կինոյով մենք՝ հայերս, այս եզակի միջոցառման շնորհիվ իրավունք ենք ստանում հավասարը հավասարի կանգնել մշակութային ազգերի կողքին: Ազգային կինոն մեզ անհրաժեշտ է մեր մշակութային ներկայությունը «մեծ աշխարհում» ամրապնդելու եւ միաժամանակ՝ գլոբալ մշակութային մարտահրավերներին արձագանքելու համար՝ պահպանելով մեր ինքնությունը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: