16:07 | 02.07.18 | Նորություններ | 14555

Beeline IT Hub-ը հյուրընկալել է լրագրողների

Beeline-ն այսօր հյուրընկալել է լրագրողների՝ ծանոթացնելու IT Hub-ի հետ, որն աշխատում է տարածաշրջանի 4 երկրների համար։

Հայաստանում Beeline-ի IT Hub-ը (ՏՏ փորձագիտական կենտրոն), որը զբաղվում է ՏՏ միջադեպերի լուծմամբ, բիլինգային հարթակների ու բիզնես հավելվածների սպասարկմամբ, հաջողությամբ հաղթահարել է պիլոտային շրջանն ու արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի Beeline-ի աշխատակիցների ու հաճախորդների համար։

«Հայաստանում Beeline-ը շարունակում է կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիան, նոր լոգիստիկ գործընթացների ներդրումն ու գործողների օպտիմալացումը, ինչպես նաեւ IT Hub-ի նման կենտրոնների ստեղծումը։ Մենք հպարտ ենք այս ստորաբաժանմամբ, որն ապացուցում է, որ տարածաշրջանային միասնական փորձագիտական կենտրոնները գործնականորեն կայացած են եւ արդյունավետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline IT Hub-ն ունի 15 աշխատակից։ Նրանք 24/7 ռեժիմով ապահովում են Եվրասիա տարածաշրջանի ավելի քան 20 մլն բաժանորդի սպասարկող ՏՏ համակարգերի աշխատունակությունը։