16:55 | 24.05.18 | Նորություններ | 18802

Beeline-ի հաճախորդներին հասանելի են դարձել իրավաբանական խորհրդատվության ծառայությունները

Beeline-ը եւ Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտարարել են «Իրավաբան 24» ծառայության վաճառքի մեկնարկի մասին, որի շնորհիվ Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ բարձրակարգ խորհրդատվություն իրավաբանական հարցերով։

Համեմատաբար ցածր բաժանորդավճարի դիմաց հաճախորդները կարող են միանալ «Իրավաբան 24» սակագնային պլաններից որեւէ մեկին եւ ստանալ շուրջօրյա իրավաբանական խորհրդատվություն:

«Մեր նպատակն է ստեղծել պարզ եւ հարմար պայմաններ մեր բաժանորդների համար` ոչ միայն հեռահաղորդակցության, այլ նաեւ այլ ոլորտներում։ Beeline-ը ձգտում է միշտ օգնել իր հաճախորդներին, եւ մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության շնորհիվ կարող ենք իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել նրանց համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Իրավաբան 24» ծառայությունը տրամադրվում է Եվրոպական իրավաբանական ծառայության հետ համագործակցությամբ եւ առաջարկում է առավել պահանջված ծառայություններ՝«բանավոր իրավաբանական խորհրդատվություն», «վստահի՛ր բանակցություններն իրավաբանին», «տիպային փաստաթղթերի եւ դրանց լրացնելու հետ կապված խորհուրդների տրամադրում» եւ «գրավոր խորհրդատվություն»։

Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ծառայությունը Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։ Բաժանորդավճարը կազմում է 3 000-ից մինչեւ 25 000 դրամ։