14:36 | 10.05.18 | Նորություններ | 14451

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի Armenia Art Fair ցուցահանդեսը

Beeline-ի աջակցությամբ Երեւանում մայիսի 12-14-ը «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը:

Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի եւ բիզնես կապերի փոխանակումը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

Մայիսի 12-ին կայանալիք առաջին կլոր սեղան-քննարկումը կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը» թեմայով, կկայանա նույն ձեւաչափով՝ մայիսի 13-ին:

«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել եւ ավելի լավը դարձնել նրանց կյանքը, եւ այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների եւ ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։