17:11 | 23.03.18 | Նորություններ | 4316

Քննարկվել է Հայաստանում Intel-ի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Intel կորպորացիայի բիզնես ղեկավար Իռեն Փեթրիքի հետ քննարկվել է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնելու հնարավորությունները:

Հանդիպումը կայացել է Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովի շրջանակում:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանում կան նպաստավոր պայմաններ՝ հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու եւ ոլորտում համատեղ ձեռնարկատիրական սկզբունքներով բիզնես հիմնելու համար։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝ Սլովակիայի եւ Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ: