14:54 | 06.02.18 | Նորություններ | 18745

Beeline-ի «Սմարթ» հետվճարային փաթեթների ակցիան երկարացվել է անժամկետ

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդների համար գործող ակցիայի անժամկետ երկարաձգման մասին:

Այս առաջարկը, ըստ որի հնարավոր է օգտագործել նախորդ ամիսների չսպառված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները, գործում է 2016 թ․հոկտեմբերից։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները գումարվում են հաջորդ ամիս ստացված րոպեներին, ՄԲ ինտերնետին եւ SMS-ներին։

«Մենք մշտապես ձգտում ենք առավել հարմարավետ ծառայություններ տրամադրել մեր  հաճախորդներին, իսկ այս ակցիայի նպատակն է, որպեսզի մեր բաժանորդներն ամբողջությամբ օգտվեն իրենց փաթեթների տրամադրած հնարավորություններից եւ միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ։ Այս աննախադեպ առաջարկը դրական արձագանք գտավ բաժանորդների շրջանում եւ մենք որոշեցինք երկարաձգել այն անժամկետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։