11:33 | 01.02.18 | Նորություններ | 3709

«Խելացի քաղաքի» կոնցեպտը ներկայացվել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին:

Պատվիրակությունը գլխավորել Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երեւանի երթեւեկության բեռնաթափման եւ Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։

Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարեւորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլեւ փորձն է շատ կարեւոր։