14:20 | 19.01.18 | Նորություններ | 5144

Հայտնի են թոփ 100 տեխնո ընկերությունները

Thomson Reuters-ը ներկայացրել է իր վարկածով թոփ 100 գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների վարկանիշը:   

Առաջին հորիզոնականում է Microsoft-ը, որին հաջորդում են Intel-ը եւ Cisco-ն:

Լավագույն տասնյակում են նաեւ IBM, Alphabet, Apple, Taiwan Semiconductor Manufacturing, SAP, Texas Instruments, Accenture ընկերությունները:

Վարկանիշի ստեղծման համար հիմք են հանդիսացել ընկերությունների ֆինանսական դրությունը, ներդրողների վստահությունը, ռիսկի գործոնը, ընկերության կայունությունը, նորարարությունները, հեղինակությունը: Տեխնոլոգիական առումով հաշվի է առնվել ընկերության պատենտային ակտիվությունը:

Վարկանիշում ներկայացված են ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է $1 մլրդ-ը:

Ներկայացված 100 ընկերություններից 45-ը գործում են ԱՄՆ-ում: Ճապոնիան եւ Թայվանը ներկայացնում են 13 ընկերություն:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: