17:15 | 17.06.17 | Նորություններ | 8366

Երեւանում բացվել է «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը:

Ընկերությունը զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ:

Մեծ Բրիտանիայում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր:

Նորաբաց գրասենյակը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

ՀՀ նախագահին ներկայացրել են ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող երկրորդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:

«Սոֆտկոնստրակտ»-ը մտնում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ, որը ներկայում ունի 2203 աշխատակից եւ 2017 թվականին նախատեսվում է ունենալ եւս 300-ը: