11:22 | 23.05.17 | Նորություններ | 42951

Հայտնի են ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողները

Հայտնի են դարձել «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ «Ռենեսա» ներդրումային ընկերության համագործակցությամբ իրականացվող ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագրի հաղթողները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հայտնել են, որ հաղթող  են ճանաչվել AR magic եւ Webex technologies թիմերը, որոնցից  յուրաքանչյուրը 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

Մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը:  Ընտրված 5 մասնակից թիմերն անցել էին հաջորդ փուլ, որտեղ եւ ընտրվել էին լավագույն 2 լուծումները:

Գնահատող հանձնաժողովի կազմում են եղել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաեւ հայկական հայտնի ստարտափների հիմնադիրներ: