10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի խոշորագույն միջոցառումներից է: Նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ՏՀՏ ներդրմանը:
Այս տարի բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են՝
- Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ եւ բրենդի հաստատում,
- ՏՏ ներդրումային համակարգ,
- Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն,
- Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ,
- Պետական գնումներ. խնդիրներ եւ լուծումներ,
- Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ,
- ՏՏ եւ Տուրիզմ: