16:00 | 28.11.16 | Նորություններ | 12186
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով:
«Սահմանամերձ գյուղերը շարունակում են մնալ մեր եւ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Ձգտում ենք անել հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար: Հաճախ ընտրում ենք մի քանի փուլով դրանք կարգավորելու տարբերակը՝ աշխատանքի ծավալը համապատասխանեցնելով բյուջետային փաստացի հնարավորություններին: Այս ճկուն համակարգի կիրառումը թույլ է տալիս օգտակար լինել տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին: Ընթացիկ տարում Վայոց Ձորի մարզում էներգախնայող համակարգ է գործարկվել վեց գյուղում: Ծրագրում ընդգրկվել է եւս երկու բնակավայր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: