ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական Բաց դռների օրվա հյուրերն էին Երեւանի պետական համալսարանի Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող:
Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ մատուցող ընկերություն է, նույնչափ, որչափ եւ ՏՀՏ ընկերություն: Ընկերությունը կարող է ունենալ կատարյալ գործառնական համակարգեր, այդ թվում՝ ամենաառաջադեմ տեխնոլոգիա, ենթակառուցվածք, բարձր արդյունավետություն, լավագույն կադրեր, բայց թերանալ բաժանորդների սպասարկման հարցում: Բաժանորդների սպասարկումը ժամանակակից աշխարհում կիրառական գիտակարգ է կարծես դարձել: Այն մրցակցային առավելություն ապահովելու առանցքային միջոց է: Բաժանորդների սպասարկման սկզբունքները գրեթե նույնն են բոլոր ոլորտներում եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է ձեզ հետ կիսելու իր գիտելիքը, քանի որ դուք եք ապագայում Հայաստանում տուրիզմի զարգացման եւ միջազգային մակարդակում երկիրը բնական եւ մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու համար պատասխանատուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: