16:51 | 29.10.16 | Նորություններ | 12336

Բացվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:

Կենտրոնի ներկայացուցիչները ՀՀ նախագահին ներկայացրել են ՏՏ եւ ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը հնարավորություն կտա նախատիպեր մշակել:

Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձեւավորվեն առնվազն 150 ուղղակի եւ 1 000 անուղղակի աշխատատեղեր, տարեկան կպատրաստվի եւ կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ եւ կազմակերպություն։