13:10 | 27.10.16 | Նորություններ | 11020

U!Pay վիրտուալ դրամապանակը հասանելի է ներբեռնման համար

Ucom ընկերության կողմից ստեղծված եւ ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից եւ Play Store-ից անվճար ներբեռնման համար:

U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համար, այլեւ իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի եւ տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որեւէ մեկով:

U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչեւ 10 հատ ArCa, MASTERCARD եւ VISA քարտեր եւ ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որեւէ մեկը որպես վճարման միջոց:

Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր: