Լոռու մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 222 մլն դրամ:
Այցի ընթացքում վարչապետը կարեւորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ՏՏ ոլորտը, քանի որ այն ՀՀ-ում ունի զարգացման մեծ ներուժ:
Կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ: Նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ դրանց Վանաձորի մասնաճյուղերում:
Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), ինչպես նաեւ համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: