12:10 | 10.06.16 | Նորություններ | 5334

Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել դասախոսությամբ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի մասնակիցների համար:

«Թվային տրանսֆորմացիան կառավարման մոդելներում» դասախոսության շրջանակում ընկերության ղեկավարը պատմել է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հաջողակ բիզնես կառուցելու հիմնական գործոնների մասին, լսարանի հետ կիսվել նորարարությունների եւ թվային ապագայի վերաբերյալ սեփական մտքերով, ինչպես նաեւ հաջողության հասնելու փորձով ու գաղտնիքներով։ 

«Երիտասարդ ձեռներեցներին աջակցությունը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության հիմնական ուղղություններից է: Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մեր ծրագրի շրջանակում 20 ձեռներեցներ տարբեր ոլորտներից հնարավորություն ստացան հիմնելու սեփական բիզնեսը: Այսօր ես ուրախ եմ եւս մեկ անգամ հանդիպելու այս նախաձեռնող մարդկանց հետ եւ նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ եւ ավելի մեծ վստահություն սեփական բիզնեսի հետագա զարգացման համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: