12:41 | 02.06.16 | Նորություններ | 1893
9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն մաքուր տեխնոլոգիաների (քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները:
Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարածած հաղորդագրության համաձայն՝ այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կենտրոնների ներկայացուցիչներ:
Հունիսի 17-ին եւ 18-ին անցկացվելիք ֆորումի շրջանակում կլինեն մասնագիտական քննարկումներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման շուրջ, այդ թվում՝ ռազմարդյունաբերության, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության վերաբերյալ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգը՝ այստեղ: