13:01 | 05.05.16 | Նորություններ | 4179

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայությունը

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկելու հաղորդակցման, հատկապես՝ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում:

Այս ծառայությունն ակտիվացնելով՝ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը եւ շարունակում օգտվել ռոումինգի ձայնային եւ SMS ծառայություններից:

Դրա համար անհրաժեշտ է ուղարկել *115*1# hրահանգը:

«Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման եւ ապակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարեւոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: