07:08 | 04.04.16 | Նորություններ | 3682

Beeline-ն իջեցրել է Արցախում ռոումինգի սակագինը

Beeline-ն այսօր հայտարարել է, որ ապրիլի 2-ից սկսած ԼՂՀ (374 97 ցանցում)  ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար ռոումինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաեւ տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:

Ընկերության տարածած հաղորդագորւթյան համաձայն՝ վերոնշյալ ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը եւս կկազմի 5 դրամ: