16:36 | 02.12.15 | Նորություններ | 3761
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:
Նախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կառուցվել է համայնքը սնուցող մայր ջրատար եւ ջրամատակարարման ներքին ցանցի ջրագիծ՝ ընդհանուր 4 կմ երկարությամբ:
«Գիտակցելով մարզերի եւ մայրաքաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մի շարք նախագծեր է իրականացնում երկրի ամենախոցելի համայնքներում: Ծրագրերն իրականացնելիս մենք շեշտը դնում ենք կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցողների կատարելագործման վրա: Ծովագյուղ համայնքի գրեթե կեսը երկար տարիներ զրկված էր կայուն ջրամատակարարումից, սակայն այդ անարդարությունն արդեն շտկված է, եւ այժմ մի քանի հասարակական հաստատություններ եւ 250 ընտանիք եւս ապահովված կլինեն խմելու ջրով»,- ջրագծի բացմանն ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: