17:39 | 24.07.15 | Նորություններ | 2002
Ավարտվել է Ռոստելեկոմի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որին մասնակցել է 10 բուհերի 25 ուսանող։
Ռոստելեկոմում նշել են, որ ուսանողները, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տեւողությամբ ինտերակտիվ ուսուցմանը անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։
Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացել են ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու նրբություններին, հնարավորություն են ստացել անցնելու ինտերակտիվ ուսուցում շուրջ 10 թեմաներով:
Հուլիսի 21-ին ամփոփվել են արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկվել է եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել Ռոստելեկոմի՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Բոլոր մասնակից ուսանողներին հայաստանյան Ռոստելեկոմի գլխավոր տնօրենը հավաստագրեր է շնորհել։
Ուսանողներներից շատերին եւս ընձեռվել է հնարավորություն՝ միանալու Ռոստելեկոմի անձնակազմին։