18:02 | 02.07.15 | Նորություններ | 3348

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ֆրեսկո» փառատոնի գլխավոր գործընկերն է

Այս օրերին Երեւանում եւ մարզերում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ «Ֆրեսկո»-ն մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում:

«Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները դարձել են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին փոխարինել են հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի եւ օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն հանդիսատեսի հետ են, ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը»,- ասված է հաղորդագրությունում:

Փառատոնի շրջանակում երեւանյան կենտրոնի փոխարեն ցուցադրություններն անց են կացվում քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր):

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաեւ սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: