Ռոստելեկոմ
16:30 | 05.02.15 | Նորություններ | 1263
«Ռոստելեկոմն» անվճար WiFi կապ է ապահովել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի ամբողջ տարածքում:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Դալմա Գարդեն Մոլում» բացվել է նաեւ «Ռոստելեկոմի» վաճառքի եւ սպասարկման նոր կետ:
«Հունվար ամսից «Ռոստելեկոմի» տաղավարը գործում է «Դալմա Գարդեն Մոլի» առաջին հարկում: Մենք շատ ուրախ ենք, որ այս տաղավարն իր նորարարական ոճով եւ գրավչությամբ մեծ հատաքրքրություն է առաջացրել մոլի այցելուների շրջանում: Միաժամանակ կարեւորելով այցելուների կարիքները՝ մենք անվճար WiFi կապով ապահովեցինք առեւտրի կենտրոնի տարածքը»,- ասել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Նորաբաց վաճառքի եւ սպասարկման կետում կարելի է.
- Ծանոթանալ «Ռոստելեկոմի» կողմից մատուցվող ծառայություններին,
- Բաժանորդագրվել,
- Կատարել ծառայությունների եւ տարիֆային պլանների փոփոխություն,
- Լրացնել դիմումներ,
- Ստանալ պարզաբանումներ հարցերի եւ խնդիրների վերաբերյալ,
- Իրականացնել ընկերության ծառայությունների հետ կապված այլ գործառնություններ:
Վաճառքի եւ սպասարկման նորաբաց կետը գործում է «Դալմա Գարդեն Մոլի» առաջին հարկում ամեն օր՝ ժամը 10:00-22:00-ը: