12:40 | 30.06.14 | Նորություններ | 1269

Երեւանում բացվել է Huawei-ի առաջին սրահը

Երեւանում՝ Թումանյան 27 հասցեում, բացվել է չինական Huawei ընկերության առաջին սրահը:

Հայաստանում Huawei-ի պաշտոնական գործընկերը «ՄոբլիՕՍ» ընկերությունն է:

Սրահում ներկայացված են Huawei սմարթֆոններ եւ պլանշետներ, ինչպես նաեւ համակարգեր եւ լուծումներ կորպորատիվ հաճախորդների եւ պետական մարմինների համար:

«Huawei ապրանքանիշը բազմիցս ապացուցել է համաշխարհային շուկայում իր հուսալիությունն ու որակը, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Huawei արտադրանքի ողջ պոտենցիալը ներկայացնել հայ սպառողին», - ասել է «ՄոբլիՕՍ» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը: