15:16 | 16.04.14 | Նորություններ | 835

Վարչապետը մտադիր է ակտիվացնել շփումները ՏՏ ոլորտի անդամների հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:

«Մենք շարունակելու ենք զարգացնել եւ ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները եւ առաջարկությունները», - ասել է
Հովիկ Աբրահամյանը:

«ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը: