12:20 | 10.04.14 | Նորություններ | 1374

Կանցկացվի ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնում է ռոբոտների համադպրոցական մրցույթ` որպես «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շարունակություն:

Դպրոցականները միմյանց հետ կմրցեն «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթի շրջանակներում: Նրանց առաջադրանքն է` ստեղծել գիծն հետեւող եւ լաբիրինթոս անցնող  ռոբոտներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ ապրիլի 30-ը: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

2013 թ-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ հետ համագործակցությամբ նախաձեռնել էին «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը, որի շրջանակներում 50 դպրոցում բացվեցին ռոբոտաշինության խմբակներ:

ԱրմՌոբոտիքսի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: