13:43 | 30.10.13 | Նորություններ | 2977

Չարտոնված սարքերի միջոցով միջամտություն է կատարվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր տեղեկացրել է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետեւանքով ընկերության բաժանորդները Երեւանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ:

«Ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: