11:51 | 15.05.13 | Նորություններ | 1911
2012թ. սեպտեմբերից սկսած մինչեւ 2013թ. ապրիլի վերջի դրությամբ Առէկսիմբանկի հաճախորդների ինտերնետ-առեւտրի շրջանառությունը կազմել է 63.07 մլն դրամ, որոնցից շուրջ 50 մլն-ն ապահովվել է 2013թ. 4 ամիսների ընթացքում:
VISA պլաստիկ քարտերի միջոցով էլեկտրոնային վճարումների ծառայությանը միջինը ամսական միանում է երկու առեւտրային կետ, հայտնել են բանկում: Բանկն առաջինն է Հայաստանում, ով գործարկել է վերոհիշյալ ծառայությունը:
«Կարծում եմ, որ էլեկտրոնային առեւտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ: Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց համացանցից օգտվողների թվի աճին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առեւտրային նոր մակարդակի»,- նշել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: