10:35 | 29.03.13 | Նորություններ | 851

Amazon-ը գնում է Goodreads ընթերցասերների սոցցանցը

Օնլայն ռիթեյլեր Amazon ընկերությունը հայտարարել է գրքերի որոնման սոցցանց Goodreads-ը գնելու մասին, հաղորդում է BBC-ն:

Սան-Ֆրանսիցկոյում տեղակայված Goodreads-ը հիմնադրվել է 2007-ին եւ ունի 16 մլն օգտատեր եւ ընթերցասերների գլխավոր օնլայն համայնքներից է աշխարհում:

Գործարքի ֆինանսական մասը չի բացահայտվում, հաղորդվում է միայն, որ այն ավարտին կհասցվի հաջորդ եռամսյակում:

Amazon-ի էլէկտրոնային գրքերի ծառայությունը ունի մի շարք մրցակիցներ, որոնց թվում են Google-ն ու Apple-ը:

Goodreads-ը ընթերցասերների սոցցանց է, որտեղ նրանք կարող են գտնել, խորհուրդ տալ, մեկնաբանել գրքեր, ինչպես նաեւ գնել դրանք: