10:41 | 27.02.13 | Նորություններ | 5393

ԱրմենՏելը սկսել է Alcatel One Touch 985D սմարթֆոնի վաճառքը

ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) սկսել է Android համակարգով աշխատող Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսի վաճառքները:  

Միանալով «Սուպերմիքս» կանխավճարային սակագնային փաթեթին` ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 69 960 դրամով, որից 34 980 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Այդ գումարը բաժանորդը կարող է օգտագործել բջջային կապի ցանկացած ծառայության համար, հայտնել են ընկերությունում:

Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսն աշխատում է ОС Android օպերացիոն համակարգով,  ֆոտոխցիկի լուծաչափն է 5 ՄՊ ` ավտոֆոկուսի եւ տեսա-հեռարձակման հնարավորությամբ, ունի  ճակատային տեսախցիկ`  տեսազանգեր եւ տեսազրույց վարելու համար:  Dual SIM տարբերակը թույլ է տալիս օգտվել լրացուցիչ քարտի հնարավորությունից: Սմարթֆոնի 3,5-դույմանոց էկրանն ունի Multitouch ֆունկցիա: Կապի ստանդարտներն են` GSM Quad band, UMTS, HSPA, Wi-Fi b/g/n, Bluetooth 4.0:

Սմարթֆոնը հագեցած է էլեկտրոնային կողմնացույցով, G-սենսորով: Հիշողությունը` 150 ՄԲ է մինչեւ 32 ԳԲ ավելացնելու հնարավորությամբ: Ունի Mp3-նվագարկիչ եւ FM-ռադիո: Երաշխիքային ժամկետը մեկ տարի է:

«Ընկերության նոր առաջարկը միավորում է բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը մեր առաջատար սակագնային փաթեթի հետ: Հաճախորդը փաստացիորեն ձեռք է բերում հեռախոս կես գնով, իսկ հեռախոսի հաշվին առկա նախնական հաշվեկշիռը եւ սմարթֆոնի մուլտիմեդիա հնարավորությունները թույլ կտան մեր բաժանորդներին լիարժեք զգալ Հայաստանի խոշորագույն  հեռահաղորդակցության օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների հարմարավետությունը»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: