12:52 | 17.01.13 | Նորություններ | 3773

Ucom-ը կավելացնի Երեւանի դպրոցների ինտերնետի արագությունը մինչեւ 20 ՄԲ/վ

ՀՀ տարածքում գտնվող դպրոցներին ինտերնետ ծառայություն մատակարարող  Ucom ընկերությունն այս տարի կավելացնի Երեւանի դպրոցներում ինտերնետի արագությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն այսօր այցելել էր Ucom-ի գլխավոր գրասենյակ:

«Այս տարի շուրջ 4-5 անգամ կբարձրանա Երեւան քաղաքի դպրոցների ինտերնետ ծառայության արագությունը, 20 ՄԲ/վ թողունակություն կստանան բոլոր դպրոցները»,-ասել  է Հայկ Եսայանը:

«Այս տարի եւս Ucom-ը շահել է դպրոցներին ինտերնետով ապահովելու հնարավորություն: Ընկերությունը ցուցաբերում է հատուկ ուշադրություն կրթության հանդեպ` մատակարարելով գերարագ ինտերնետ նույն գնով, որով պարտավորվել էր տրամադրել ավելի դանդաղ` շուրջ 5 անգամ ցածր արագության համար», - ասել է Ucom-ի ղեկավարը:

Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել մասնավոր միջավայրում սոցիալապես պատասխանատու ընկերության առկայության համար, որը պատրաստ է աջակցել եւ ներդրումներ կատարել կրթական ոլորտում: