03:54 | 10.10.12 | Նորություններ | 862

Պոլիտեխնիկի նորարար լաբորատորիայի բացումը նախատեսվում է 2013թ. սկզբին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) տարածքում ճարտարագիտական լաբորատորիայի բացումը տեղի կունենա 2013թ. հունվար-փետրվար ամիսներին:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ նոր լաբորատորիան կընդգրկի համալսարանի հիմնական կրթական ուղղությունները ներկայացնող 30 լաբորատորիաներ: Լաբորատորիայի կառուցման եւ զինման համար կներդրվի $6,2 մլն:

Նախարարը պարզաբանել է, որ ֆինանսավորումն ապահովելու են 4 կողմերը. ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի ներդրումների կեսը, National Instruments ընկերությունը՝ $1,5 մլն, ՀՊՃՀ-ն՝ $650 հազար եւ ՀՀ կառավարությունը՝ $250 հազար: