02:47 | 01.10.12 | Նորություններ | 3745

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդները Հայաստան զանգահարելիս մեկ րոպեի համար կվճարեն 45 դրամ

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդները Հայաստան զանգահարելիս զանգի մեկ րոպեի համար կվճարեն 45 դրամ` նախկին 140 դրամի փոխարեն:
 
Տեղական ուղղություններով զանգահարելիս եւս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 80 դրամի փոխարեն: