01:48 | 19.09.12 | Նորություններ | 2710

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւս nano SIM-քարտերի խմբաքանակ է պատվիրել

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռնարկել է անհրաժեշտ նախապատրաստական քայլեր, որպեսզի iPhone 5-ի հայաստանցի օգտվողներին տրամադրի nano SIM-քարտեր, հայտնել են Մեդիամաքս-ին ընկերության մամլո ծառայությունում:

Հիշեցնենք, որ ԱրմենՏելը եւ Օրանժ Արմենիան եւս միջոցներ են ձեռնարկել iPhone 5-երի հետ համատեղելի nano SIM-քարտերի ձեռքբերման ուղղությամբ:   

Նոր iPhone-ներն աշխատելու են հատուկ nano-SIM քարտերով, որոնք 40%-ով ավելի փոքր են ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունում օգտագործվող micro-SIM քարտերից: