Երեւան/Մեդիամաքս/. Nikon-ը թողարկել է Google Android օպերացիոն համակարգով գործող առաջին ֆոտոխցիկը:
Ճապոնական արտադրողի Coolpix S800c նոր ֆոտոխցիկն օժտված է որակյալ օբյեկտիվով, որը թույլ է տալիս բարձրակարգ նկարներ կատարել, ինչպես նաեւ ունի նկարների մշակման եւ այլ ծրագրեր բեռնելու եւ օգտագործելու հնարավորություն:
Ըստ ընկերության, ֆոտոխցիկի WiFi հնարավորությունը թույլ կտա օգտագործողներին անմիջապես հրապարակել լուսանկարները եւ տեսահոլովակները սոցցանցերում եւ այլուր:
Սարքի արժեքը $350 է, ինչը զգալիորեն զիջում է վերջին սմարթֆոնների գնին, սակայն, վերլուծաբանների կարծիքով, Nikon-ի այս քայլը կարող է ուշացած լինել շուկայի համար: