11:58 | 08.08.12 | Նորություններ | 1299
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան «Ինստիգեյթ» ՏՏ-ընկերության արցախյան մասնաճյուղը գործարկել է ԼՂՀ նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային www.arlaw.am տեղեկատվական համակարգը:
Համակարգն իրենից ներկայացնում է ինտերնետային կայքէջ, որը պարունակում է 1992-2007թթ. հրապարակված բոլոր օրենքները, դրանց փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև 2007-ից սկսած հրապարակված բոլոր նորմատիվ իրավական ակտերը, հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միությունում (ԻՏՁՄ):
ԼՂՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շնորհիվ համակարգում նոր նորմատիվ իրավական ակտերն ավելացվում են պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։ Հաջորդ առավելությունը նորմատիվ իրավական ակտերի հսկումն է։ Սա հնարավորություն է տալիս հսկողության տակ առնել այն ակտերը, որոնք հաճախակի են օգտագործվում։ Համակարգը օգտագործողին ավտոմատ կերպով տեղեկացնում է հսկվող ակտում իրավաբանական փոփոխության մասին: Համակարգը նաեւ թույլ է տալիս օգտվել մի քանի տասնյակ տիպային պայմանագրերի ժողովածուից: