17:51 | 23.07.12 | Նորություններ | 3862
Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է ռուսաստանյան խոշորագույն` «Ռապիդա» վճարային համակարգի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Ռուսաստանում կկարողանան վճարումներ կատարել կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների համար:
«Ռապիդա»- միջոցով վճարումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի տարածքում գործող 90 000 կետերում:
Համակարգը թույլ է տալիս նաեւ բջջային հեռախոսով դրամական միջոցներ փոխանցել ծառայությունների դիմաց վճարում իրականացնող անձանց նաեւ օնլայն տարբերակով: