13:09 | 14.06.12 | Նորություններ | 1755

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վիրուսների դեմ պայքարելու միջոցառումների ծրագրին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին։

«Որոշման կատարումը հնարավորություն կտա բարձրացնել համակարգչից օգտվողների եւ ցանցային ադմինիստրատորների մասնագիտական գրագիտությունը, բարելավել տեղեկատվության պաշտպանությունը, դրանց արդյունքում նվազեցնել համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնությունը», - ասված է Կառավարության մամլո հաղորդագրության մեջ: